3867 դիտում
17:05 11-02-2017
Դեսպան Մկրտչյանի այցը Լիտվայի Մաժեյկյուի շրջան
Փետրվարի 10-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Լիտվայի Մաժեյկյուի շրջան, որտեղ հանդիպում ունեցավ Մաժեյկյուի քաղաքապետ Անտանաս Տենիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունը՝ տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, առևտրային և մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ հետամուտ է լինելու, որպեսզի մոտ ապագայում Հայաստանի շրջաններից մեկի և Մաժեյկյուի միջև համագործակցություն հաստատվի։
Զրուցակիցները կարևորեցին գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունը քաղաքապետերի և մարզպետերի հնարավոր փոխայցելությունների շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցեց նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) «Օրենք և արդարություն կուսակցության» և Սեյմասում հայ-լիտվական բարեկամական խմբի անդամ, Մաժեյկյուի շրջանը ներկայացնող պատգամավոր Կեշտուտիս Բարտկյավիչյուսը։
Տեղեկանք։ Մաժեյկյուն գտնվում է Լիտվայի հյուսիս-արևմտյան հատվածում։ Բնակչությամբ՝ 8-րդ քաղաքն է, շուրջ 57 հազար բնակչությամբ։ Մաժեյկյուի տնտեսության կարևորագույն ոլորտներից են սննդարդյունաբերությունը, մետալուրգիան, փայտագործությունը։
Նմանատիպ նյութեր
4497 դիտում
21:39 16-09-2017
Դեսպան Մկրտչյանի այցը Լիտվայի Շյաուլյայ քաղաք
3768 դիտում
18:06 04-02-2017
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Ազգային Պաշտպանության նախարար հետ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
733 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում