211652_close_icon
views-count31968 դիտում article-date 23:35 12-02-2017

Վթարի ենթարկվեց ամերիկյան Colgan Air ընկերության ինքնաթիռը և զոհվեց 50 մարդ․ Պատմության այս օրը

1429 թ. – Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ տարան ֆրանսիացիների նկատմամբ: 1809 թ. – ծնվել է Չարլզ Դարվինը, անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ (մահ. 1882 թ.): 1899 թ. – Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնեց Կարոլինյան և Մարիանյան կղզիները: 1909 թ. – ծնվել է Արամ Ղանալանյանը, հայագետ, բանագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1983 թ.): 1912 թ. – Չինաստանում ավարտվեց Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվեց Ցին դինաստիան: 1935 թ. – ծնվել է Հրանտ Մաթևոսյանը, հայ ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ (մահ. 2002 թ.): 1950 թ. – ստեղծվեց Եվրոպական հեռարձակողների միությունը: 1961 թ. – ԽՍՀՄ-ից տիեզերք ուղարկվեց «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը. այն Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն էր: 2009 թ. – ամերիկյան Colgan Air ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում. զոհվեց 50 մարդ:

Նմանատիպ նյութեր