211652_close_icon
views-count9991 դիտում article-date 22:34 30-03-2017

Վթարի ենթարկվեց ամերիկյան շոգենավը, ինչի հետևանքով մահացավ մոտ 400 մարդ․ Պատմության այս օրը

1746 թ. - ծնվել է Ֆրանցիսկո Գոյան, իսպանացի հայտնի գեղանկարիչ (մահ. 1828 թ.)։ 1842 թ. - ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառեց անեսթեզիան։ 1850 թ. - ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի ենթարկվեց բախվելով ժայռին, ինչի հետևանքով մահացավ մոտ 400 մարդ։ 1853 թ. - ծնվել է Վինսենթ վան Գոգը, հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ (մահ. 1890 թ.)։ 1867 թ. - ԱՄՆ-ն ,2 միլիոն դոլլարով գնեց Ռուսական կայսրությունից Ալյասկան և Ալեուտյան կղզիները: 1970 թ. - էկրան բարձրացավ Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձավ կուլտային: 1981 թ. - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցավ ամառային ժամանակի։ 1989 թ. - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։ 1998 թ. - արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։

Նմանատիպ նյութեր