4887 դիտում
12:01 13-02-2017
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ. չեղարկվել է ԱԺ արտահերթ նիստի մասին որոշումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում, ուստիև առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը:
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն ճանաչել անհետաձգելի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի երկու նոր հոդվածին համապատասխան մի շարք այլ հոդվածներում ևս փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելուն:
Սահմանվում են նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու և վկայակոչված վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինները: Նախատեսվում է նաև, որ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվեն մեկ ամսվա ընթացքում: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
2426 դիտում
17:51 26-07-2019
Չեղարկվել է նաեւ հուլիսի 29-ի՝ նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը. Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել
12781 դիտում
18:44 23-04-2018
Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը. տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ
1671 դիտում
13:32 21-05-2019
ԼՀԿ-ի նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ. «Իմ քայլը» համաձայնություն չի տվել նիստի ձևակերպումներին
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»