211652_close_icon
views-count4579 դիտում article-date 18:21 14-02-2017

Հայտնի են «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին 3 անունները

Այսօր «Ելք» դաշինքը փակ գաղտնի քվեարկությամբ որոշեց, թե ովքեր են զբաղեցնելու դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականները ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին։ Քվեարկությամբ որոշվեց՝ համամասնական ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդ տողում կգրվի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի անունը, իսկ երրորդում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանինը: Յուրաքանչյուր կուսակցությունից քվեարկությանը մասնակցել է 13 պատվիրակ՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից:

Նմանատիպ նյութեր