211652_close_icon
views-count3443 դիտում article-date 21:13 14-02-2017

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

Փետրվարի 10-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Թամազ Շավաձեի հետ, ով նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալն է: Քննարկվեցին երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը իր զրուցակցին տեղեկացրեց Հայաստանում տնտեսավարման և ներդրումային պայմանների և հնարավորությունների մասին՝ միաժամանակ հանձնելով ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի փաթեթ: Թամազ Շավաձեն տեղեկություններ հաղորդեց Աջարիայի գործարար միջավայրի և արտասահմանյան ներդրումների պայմանների մասին` ընդգծելով, որ Աջարիայի կառավարության հետ միասին քայլեր են ձեռնարկվում տեղում արտադրանքի ծավալների ընդլայնման և ծառայությունների բարելավման ուղղությամբ: Երկուստեք կարևորվեց փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար երկկողմ տնտեսական հնարավորությունների և գործարար միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որին կարող է նպաստել գործարար ֆորումների և հանդիպումների կազմակերպումը: Շոշափվեցին զբոսաշրջության, թեթև և սննդի արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավոր ընդլայնման հարցեր:

Նմանատիպ նյութեր