4334 դիտում
21:27 14-02-2017
Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են 3 մարզիկ
Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են 3 մարզիկ՝ դահուկավազք մարզաձևում Միքայել Միքայելյանը և Գոհար Թադևոսյանը, լեռնադահուկայինում՝ Հարություն Հարությունյանը:
Այսօր՝ փետրվարի 14-ին, մեր դահուկավազորդները ուժերը կփորձեն ազատ ոճում: Նույն օրը մրցուղի դուրս կգա նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
Նշենք, որ երեկ անցկացված դասական ոճ մրցաձևում տղաների մրցաշարում դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը, իսկ աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում՝ 40-րդ հորիզոնականը:
Փառատոնն անցկացվում է փետրվարի 11-ից 18-ը, որին մասնակցում են ավելի քան 800 մարզիկներ 40 երկրներից: Այն անցկացվում է 9 մարզաձևում:
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
17:50 09-03-2022
Եվրոպայի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը կունենա 3 մասնակից
3248 դիտում
18:32 27-02-2020
Երևանում կանցկացվի Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը. կմասնակցի շուրջ 170 մարզիկ
Այս բաժնից
2170 դիտում
22:11 13-10-2024
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն
1525 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1879 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր