3245 դիտում
18:32 27-02-2020
Երևանում կանցկացվի Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը. կմասնակցի շուրջ 170 մարզիկ
2020թ. մարտի 1-ին Գազպրոմ Արմենիայի «Ուսումնա-սպորտային համալիրում» (Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 55/25) կանցկացվի Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 170 մարզիկ-մարզուհի՝ ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացրեց մարզային առաջնություններ, որոնց հաղթողներն ու մրցանակակիրները իրավունք ձեռք բերեցին մասնակցելու հանրապետական առաջնությանը:
Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի պատանեկան հավաքականը, որն էլ ապրիլի 9-ից 13-ը մեր երկիրը կներկայացնի Բուլղարիայում ամցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:
Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 10-ից, եզրափակիչները՝ ժամը 17-ից:
Մուտքն ազատ է:
[b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
14:57 02-03-2015
Մարտի 2-ին Երևանի «Միկա» մարզապալատում մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը
Այս բաժնից
889 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
775 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը