47489 դիտում
08:33 15-02-2017
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի նախկին գյուղապետը կառավարման 20 տարիների ընթացքում գյուղը շենացնելու փոխարեն արել է հակառակը՝ հանուն իր բարեկեցության. Այդ մասին պատմում են գյուղացիները՝ ապացույցներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մոտ 2 ամիս է ինչ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի գյուղապետը իր 20-ամյա կառավարման տարիներից հետո, հրաժեշտ է տվել պաշտոնին: Գյուղացիների հավաստմամբ նախկին գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը, կառավարման ամբողջ ընթացքում չարաշահել է պաշտոնական դիրքը:
Գլուղացինրը ասացին, որ վերջինս գյուղի արոտավայրերը աճուրդով վաճառել է, պետության տրամադրած հացահատիկը վաճառել է գյուղացիների վրա, սակայն գումարը չի վճարել պետությանը, ինչի պատճառով այլևս գյուղին հացահատիկ չի հատկացվում: Ասացին նաև, որ վաճառել է գյուղտեխնիկայի մի մասը, հարկերը հավաքել, սակայն մուտք չի արել, յուրացրել է գյուղի ոռոգման ջրի խողովակները և այսպես շարունակ:
Ամենազարհուրելին այն էր, որ գյուղապետարանի ներսում՝ մուտքի դռների մոտ, դրված երկու ջեռուցման սեկցիաները, ըստ գյուղացիների, նախկին գյուղապետը տարել էր իր տուն և միայն պաշտոնաթողությունից հետո բերել գյուղապետարան:
Գյուլագարակ 2-րդ փողոցի 6-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Սուսաննա Դանիելյանը, ասաց.
-Իմ ամուսինը՝ Վանիկ Սարգսյանը , 1985 թվականին ժառանգություն է ստացել 0,4 մետր քառակուսի տնամերձ հողատարածք, սակայն միչև 1991 թվականը հնարավորություն չենք ունեցել սեփականաշնորհել: Այնուհետև դիմել եմ նախկին գյուղապետին, որ սկսեմ գրանցման գործընթացը, սակայն նա պատասխանեց, որ ես, ոչ մի փաստաթուղթ չունեմ և չեմ կարող այն սեփականաշնորհել:
Նաև ասաց. <<Մեկա որտեղ գնաս քեզ պետքա տշեն, արդյունքի չես հասնի>>: Դրանից հետո արխիվից հանել եմ փաստաթղթերը և գյուղապետին ապացուցել, որ իմ ամուսնու անունով կա 0,4 մետր քառակուսի հողատարածք: Հետագայում պարզվեց, որ հողատարածքը հարևան հողատարծքի հետ միասին վաճառվել է համագյուղացիներիցս մեկի վրա, ով այդտեղ անասնագոմ է կառուցել:
Մինչ օրս ես փորձում եմ բավարար փաստաթղթեր ստանալ հողը սեփականաշնորհելու համար, սակայն ապարդյուն: Պատճառը նա է, որ գծագիրը՝ նախկին գյուղապետի միջնորդությամբ, կատարվել է սխալ:
Այժմ ես խնդրում եմ պատկան մարմինների ուշադրությունը իմ ամուսնուն պատկանող հողը սեփականաշնորհելու համար:
[color=#EF2929]
Shamshyan.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
94638 դիտում
21:46 02-03-2017
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Գյուլագարակ գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց
4366 դիտում
23:02 20-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1906 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)