211652_close_icon
views-count94641 դիտում article-date 21:46 02-03-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Գյուլագարակ գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դպրոցի ճաշարանում սնվելուց հետո թուլություն և սրտխառնոց են զգացել, որից հետո էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին դպրոցում են գտնվում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբերը, իսկ դպրոցում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները: Ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում է Լոռու մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը, իսկ քննիչների աշխատանքը՝ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր