3010 դիտում
15:04 15-02-2017
Արա Զոհրաբյանը դիմել է Արփինե Հովհաննիսյանին
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը 14.02.2017թ. մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցությունը, տեղեկացնում են ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից։
Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ, քանի որ փաստաբանը հրաժարվել է իր մոտ գտնվող փաստաթղթերի՝ քրեական գործի առնչությունը պարզելու նպատակով ուսումնասիրության համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:
Փաստաբանների պալատը ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 15.02.2017թ. գրությամբ նշել է, որ ՔԿՀ կողմից վկայակոչված կանոնակարգի նորմերի հիման վրա փաստաբանի մոտ քրեական գործի նյութերին չառնչվող այլ փաստաթղթերի հայտնաբերմանն ուղղված գործողությունն անհնար է կատարել առանց բոլոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու։
Նման գործողությամբ ՔԿՀ աշխատակիցները փաստացի հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաբանական գաղտնիք պարունակող այլ նյութերին, ինչպես նաև՝ չունենալով անհրաժեշտ գիտելիքներ կամ տեղեկություններ, հայեցողաբար գնահատելու փաստաթղթերի առնչությունը քրեական գործին:
Ըստ ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշման ՔԿՀ աշխատակազմի նման վարքագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և ներպետական օրենքներին։
Նմանատիպ նյութեր
1823 դիտում
16:25 29-03-2014
Արա Զոհրաբյանը նամակով դիմել է Բակո Սահակյանին
Այս բաժնից
787 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
928 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին
538 դիտում
19:43 30-01-2025
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն