211652_close_icon
views-count25525 դիտում article-date 21:30 15-02-2017

Խոշոր ավտովթար Վանաձորում. ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են պարուսույցի Opel-ն ու գրադարանավարուհու Nissan-ը. կա 5 վիրավոր. պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանյան խճուղի 136 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի բնակիչ, 65-ամյա Լյովա Աբրահամյանի վարած Opel Astra մակնիշի 60 AՏ 707 համարանիշի և Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 38-ամյա Մերի Չիլինգարյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 RZ 410 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Աբրահամյանն ու նրա ուղևորուհիներ, Վանաձորի բնակիչներ, 56-ամյա Ալինա Աբրահամյանը, 29-ամյա Անի Լոռոցյանը, և Nissan-ի վարորդ Մ. Չիլինգարյանն ու նրա ուղևորուհի, 13-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինայի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունայնը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ.Աբրահամյանը աշխատում է Վանաձորի պարարվեստի դպրոցում՝ որպես պարուցույց, իսկ Մ. Չիլինգարյանը՝ Վանաձոր քաղաքի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես գրադարանավարուհի, իսկ վիրավորներից Է. Սարգսյանը սովորում է Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նևա, որ վթարի հիմնական պատճառներից է նաև ճանապարհի մերկասառույցը, մինչդեռ Վանաձորի քաղաքապետը օրեր շարունակ, ի լուր աշխարհի, հայտարարում էր՝ ինչքան էլ կառավարությունը չնչին գումարներ տրամադրի Վանաձորի ճանապարհների մերկասառույցի մաքրման համար միևնույն է՝ իր ղեկավարած կառույցը այնպես է անելու, որպեսզի ճանապարհները լինեն անցանելի, մինչդեռ այս դեպքում Վանաձորի քաղաքապետը լրիվ հայտնվել է Գիքորի դերում. մնում է քաղաքապետարանի առջև ճանապարհները մաքրող համապատասախան կառույցների պատասխանատուներին «Էստի համեցեք» անի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր