83774 դիտում
11:26 30-03-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 59-ամյա վարորդը Renault բեռնատարով բախվել է հաստաբուն ծառերին. նրան տեղափոխել են հիվանդանոց. պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 30-ին, ճանապարհի մերկասառուկցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց են զանգահարել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են,որ վիրավորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 59-ամյա Գոչա Զոլիաշվիլին է, ով նույն օրը, ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Սևան ընթանալիս իր վարած Renault մակնիշի AG 406 AG համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ողջ գիշեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև ոստիկանության Չարենցավաի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկան Ներսես Սաոխյանն ու հերթապահ մասի վարորդ Կարեն Ասատրյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվավներն ասում էին, որ վթարի պատճառը նաև եղել է ճանապարհի մերկասառույցն ու առաջ ձյունը, քանի որ Չարենցավանի ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը ձնից մաքրելու, աղ ու ավազով մաքրելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+