22361 դիտում
22:20 15-02-2017
Ջրականում զոհված դիպուկահար Գրիգոր Հարությունյանը այսօր կդառնար 20 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1997թ.-ի փետրվարի 15-ին Երևանում ծնվեց Գրիգոր Գևորգի Հարությունյանը և ո՞վ կասեր և ու՞մ մտքով այնժամ կանցներ, որ նա կմեռնի հերոսի մահով՝ իր հայրենիքի գոյության և բարօրության համար:
Երևանի թիվ 127 դպրոցն ավարտելուց հետո նա անցել էր զինծառայության՝ ընդգրկվելով Արցախի Ջրականի պաշտպանական շրջանի զորամիավորներից մեկի կազմում, որտեղ էլ հենց յուրացրեց առաջնապահ-դիպուկահարի ռազմական մասնագիտությունը:
2016թ.-ի ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանական պետությունը սանձազերծեց իր մշակած կայծակնային պատերազմի ռազմագործողությունները, առաջնագծում էր գտնվում նաև նա:
Ապրիլի 2-ի կեսգիշերին, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակվում է հայկական կազմի 115 դիրքի վրա, որտեղ Գրիգորն իր ծառայակից ընկերոջ հետ էր միայն: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ սակայն նա չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն՝ մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Փետրվարի 15-ին Հարությունյանների ընտանիքին այցելեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Դուք մենակ չեք» նախաձեռնության շնորհիվ Հարությունյանների ընտանիքի հետ ընկերացած ազատամարտիկ Անահիտ Հովհաննիսյանը և ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Նարեկ Մարտիրոսյանը:
Գրիգոր Հարությունյանի հայրական տանն էր նաև ազատամարտիկ Արմեն Մարգարյանն, ով Ապրիլյան պատերազմին նվիրված բանաստեղծություններից մեկը նվիրեց Հայոց պատերազմի հերոսների շարքն անցած հայորդու ծնողներին:
Ա. Հովհաննիսյանը ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Գրիգոր Հարությունյանի ծնողներին պարգևատրեց պատվոգրով:
Այնուհետև ներկաներն ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարձունք, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նորօրյա հերոսների շարքում տեղ զբաղեցնող Գրիգորի շիրիմի առաջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12172 դիտում
22:11 09-08-2024
«Ծնունդդ շնորհավոր, Էրի՛կ ջան, հավերժ մնացիր 19 տարեկան». 44-օրյա պատերազմում զոհված Էրիկն այսօր կդառնար 23 տարեկան
29689 դիտում
19:38 28-11-2016
Ապրիլի 4-ին Թալիշում զոհված Հենրիկ Ղահրամանյանը այսօր կդառնար 20 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
17039 դիտում
21:42 19-01-2025
Սևանի սառնամանիքն անգամ չի խանգարում. վայրի բադերը շարունակում են լողալ լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ