«Մաքուր Հայաստան» ծրագրի քննարկմանը պետք է ներգրավել բնապահպաններին. Կարեն Կարապետյան
Կառավարությունը սկսում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կարծում եմ՝ համաձայն եք, որ մեր քաղաքացիների, զբոսաշրջիկների, ներդրողների համար մեր երկիրը ավելի գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել մեր քաղաքի, գյուղերի և ճանապարհների մաքրությունը»,- ասաց նա և նշեց, որ այդ իսկ պատճառով մեկնարկում են «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
Ծրագրի իրականցման համար վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգն ու գործողությունների պլանը: Կարեն Կարապպետյանը հանձնարարարեց ծրագրի հայեցակարգը ներկայացնել նաև հանրային քննարկման՝ ներգրավելով Բնապահպանության նախարարությանն ու բնապահպանական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին: