211652_close_icon
views-count5940 դիտում article-date 22:12 03-12-2016

Վարչապետը մասնակցել է «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով քննարկմանը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով: Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք և մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթել հաջողություններ: Այնուհետև մեկնարկել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկումը, որի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է բազմաթիվ հարցերի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր