3489 դիտում
15:09 16-02-2017
ԱՄՆ-ն լրացուցիչ 4 միլիոն 800 հազար դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀՀ կառավարությանը
ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 4 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61 միլիոն 136 հազար 78 դոլար և 36 ցենտ:
ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4 միլիոն 800 հազար դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրերի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»:
Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2015թ. օգոստոսի 10-ին կնքված փաստաթղթի շրջանակում նախատեսվում է իրականացնել Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագիրը, որը ՀՀ պետբյուջեում ներառելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը հասնելու ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման` Հայաստանում վարչատարածքային բարեփոխման միջոցով: Ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրումային միջոցներ կտրամադրի ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հայաստանում վարչատարածքային բարեփոխման պիլոտային փուլում 14 խոշորացվող փնջերում զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար:
Նմանատիպ նյութեր
29453 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
3862 դիտում
19:53 26-09-2017
ԵՄ-ն ՀՀ կառավարությանը 5 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ճանապարհային անվտանգության նպատակով
1526 դիտում
14:03 02-04-2022
ԱՄՆ-ն 300 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից