3796 դիտում
19:53 26-09-2017
ԵՄ-ն ՀՀ կառավարությանը 5 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ճանապարհային անվտանգության նպատակով
«Ճանապարհային անվտանգությունը համարում ենք առաջնահերթ խնդիր: Մասնավորի հաշվին Երևան-Սևան-Դիլիջան հատվածում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, ցուցանակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հավելյալ տեղադրվել է նաև 8,5 հազար մետր արգելափակոց: ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքում ստանալու ենք 5 մլն դոլարի դրամաշնորհ, որը ևս ուղղվելու է ճանապարհային անվտանգությանը»,- այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ներկայացնելով մեկ տարվա գործունեության արդյունքները:
Ըստ նրա, ավտոճանապարհների և ճանապարհամերձ հատվածների մաքրությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդային վահանակներ: Ըստ նախարարի, ճանապարհներին աղբ թափելու դեպքերը դրա արդյունքում կրճատվել են 50 տոկոսով:
Նմանատիպ նյութեր
3432 դիտում
15:09 16-02-2017
ԱՄՆ-ն լրացուցիչ 4 միլիոն 800 հազար դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀՀ կառավարությանը
3481 դիտում
14:40 28-07-2022
ԱՄՆ-ն 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման նպատակով
1316 դիտում
14:51 23-06-2022
ԱՄՆ-ն 120 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների համար
Այս բաժնից
892 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում