2596 դիտում
20:38 16-02-2017
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ
Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և Թաթուլ Թամրազյանին, ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:
Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հետ կապված առանձին հարցեր աշխատանքային կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում։
Պաշտպանը տեսակցել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել նրա առողջական վիճակը և բուժօգնության կազմակերպան հետ կապված հարցերը:
Հարկ է ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները 2017 թվականի փետրվարի 10-ից սկսած մի շարք այցեր են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել հացադուլում գտնվող Արթուր Սարգսյանին, մանրամասն ուսումնասիրել նրա բժշկական օգնության տրամադրման և պահման պայմաններին առնչվող հարցերը, որի արդյունքում արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:
Այցի ընթացքում Արթուր Սարգսյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց ուսումնասիրության արդյունքներով համապատասխան գրություններ են պատրաստվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արամ Մանուկյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Թաթուլ Թամրազյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և իրավունքների ապահովման հարցերը մնում են Պաշտպանի անմիջական հսկողության ներքո:
[b]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
3156 դիտում
22:32 30-07-2016
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ
5138 դիտում
22:05 22-02-2020
ՄԻՊ Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այցելել է Շուշիի քրեակատարողական հիմնարկ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված