211652_close_icon
views-count5141 դիտում article-date 22:05 22-02-2020

ՄԻՊ Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այցելել է Շուշիի քրեակատարողական հիմնարկ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝ - Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր. - Շուշիի քրեակատարողական հիմնարկ. - Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։ Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՛ Հայաստանի, թե՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր