3276 դիտում
10:39 17-02-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել ԼՂ հարցով համապարփակ բանակցությունները
Մյունխենում փետրվարի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը [url=http://www.osce.org/mg/300591]հայտարարություն [/url]են տարածել։
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ։ Նրանք կողմերին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն, ինչպես նաև իրենց հանրային ելույթներում հանրությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։
Բացի այդ, նրանք կոչ են արել խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ համաձայնագիրը, որը ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն է հանդիսանում՝ հիշեցնելով նաև 2011 թվականի մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ հայտարարությունը, այն, որ ուժի կիրառումը միայն նոր տառապանքներ ու ավերածություններ կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Համանախագահները մտքեր են փոխանակել 2016-ին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։
Համանախագահները նախարարների հետ հանդիպմանը ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերականգնել համընդգրկուն բանակցություները՝ հակամարտության երկարատեւ լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։
Բացի այդ, նրանք ընդունել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու վերջին որոշումը օգտակար և մարդասիրական դրսևորում էր:
Անդրադարձ է կատարվել նաև Արցախում փետրվարի 20-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին, ու թեև համանախագահները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձև, այդուհանդերձ, ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ ու ինքնիշխան պետություն։
Ըստ այդմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող և այդ արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքը, որը կարող է բերել հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
16:29 03-12-2020
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հարցով բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում
5899 դիտում
12:12 05-07-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել
1883 դիտում
17:00 13-11-2015
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան