211652_close_icon
views-count1886 դիտում article-date 17:00 13-11-2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով մտադիր են խորհրդատվություններ անցկացնել Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում և Վաշինգտոնում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքը: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Այնուհետ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ անցկացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր