211652_close_icon
views-count28396 դիտում article-date 15:50 17-02-2017

Հայ փրկարարները հավատարիմ են իրենց կոչմանը. նրանք բազմաթիվ կյանքեր են փրկել ու կշարունակեն փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում են աշխատում նաև բազմաթիվ երիտասարդ հրշեջ-փրկարարներ, հոգեբան փրկարարներ, ովքեր իրենց գործի մեջ հոգի ու շունչ են դնում և հենց այդ երիտասարդ փրկարարների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այդ թվում՝ կանխվել են ինքնասպանություններ, կրակների միջից դուրս են բերվել քաղաքացիներ, դժվարանցանելի ճանապարհներից անվտանգ վայրեր են տեղափոխվել անօգնական քաղաքացիներ։ Ամեն անգամ երիտասարդ փրկարարների հետ զրուցելիս նրանք ասում են. «Մենք մեր ավագ փրկարարներից շատ բան ենք սովորել և հավատարիմ ենք մեր կոչմանը, իսկ այն կոչվում է՝ մարդ փրկել, ինչպիսի եղանակային պայմաններում էլ ուզում է՝ լինի. Ամառ, թե ձմեռ, գարուն, թե աշուն»։ Հայ փրկարարի համար ոչ մի դժվարանցանելի բան չկա։ Հանուն մարդկային կյանքերի՝ շատ փրկարարներ, այդ թվում երիտասարդ կադրեր, իրենց կյանքը վտանգելով բազմաթիվ կյանքեր են փրկում։ Նույնիսկ ասում են, որ ամեն անգամ մարդկային կյանքեր փրկելիս նրանք այն նվիրում են իրենց ծնողներին, հարազատներին՝ ասելով. «Ի՞նչ տարբերություն՝ ում ծնողի հարազատին ենք կյանք պարգևել»։ Լինում են նաև երիտասարդ փրկարարներ, ովքեր իրենց փրկարարական առաքելությունը նվիրում են իրենց ընտրյալներին՝ ասելով. «Սմենափոխից հետո ընտրյալիս հետ հանդիպելիս, երբ իմանա, որ հերթական անգամ երեխայի կամ ավագ սերնդի ներկայացուցչի ենք փրկել, մեզանով կհպարտանա»։ Երիտասարդ փրկարարներից է նաև Մհեր Ազիզբեկյանը, ում մասին նրա գործընկերներն ասում էին. «Մհերը հպարտությամբ է կրում փրկարարի համազգեստը ու վստահ է, որ փրկարարի գործն արդար է, պատասխանատու ու առաքինի ու ամեն անգամ մարդկային կյանքեր փրկելիս ընկերների հետ կիսվում ու ասվում է. «Այսօր բաց ճակատով կքայլեմ ժողովրդի միջով, բաց ճակատով ու հպարտությամբ կնայեմ ծնողներիս աչքերին ու բաց ճակատով կնայեմ ընտրյալիս և ի լուր աշխարհի՝ կգոռամ՝ փրկարարի աշխատանքը Աստծո կողմից տրված շնորհ է, ինչպես որ նա է ինձ տրված՝ որպես պարգև»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր