211652_close_icon
views-count28058 դիտում article-date 21:31 06-05-2023

Բազմաթիվ կյանքեր փրկած հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու պարեկները հերթական անգամ ապացուցեցին, որ հավատարիմ են իրենց կոչմանը․ վթարի ենթարկված վիրավորների կյանքին այլևս վտանգ չի սպառնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարկան ջոկատի հրշեջ-փրկարարները ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներն ու Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու կենտրոնի բժշկական անձնակազմը հերթական ագնամ ապացուցեցին, որ հավատարիմ են մարդ լինելու կոչմանը և որ ուրիշի ցավ չկա։

Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում առաջացած տեխնիական խոտանի հետևանքով, բեռնատարը կողաշրջվել էր։ Վարորդն ու ուղևորը ստացել էին մարմնական վնասվածքներ և ամեն մեկ վայրկյանը թանկ էր նրանց առաջին բուժօգնությունը ցուցաբերելու համար և իրենց օպերատիվությամբ աչքի ընկան Եղվարդի հրշեջ-փրկարարները, Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության և բուժանձնակազմն ու ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Վիրավորներից մեկին բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին՝ մինչև հիվանդանոց տեղափոխելը, իսկ մյուս վիրավորի վերքերը նախ պարեկները մշակեցին, օգտագործելով իրենց ավտոմեքենայում գտնվող դեղատուփը, ապա վիրակապելուց հետո փրկարարների հետ նրան մոտեցրեցին Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային և տեղափոխեցին հիվանդանոց։

Այս դեպքը ապացույցն է այն բանի, որ հրշեջ-փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու Պարեկային ծառայության պարեկները գտնվում են իրենց բարձունքում և իրենց աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ քաղաքացիների կյանքեր են փրկել, այդ թվում անչափահասների ու տարեցների։

Ու ինչքան էլ որոշ մարդիկ, որոնց թիվը երևի թե 1-2 տոկոս է կազմում ազգաբնակչության մեջ, չգնահատեն հրշեջ-փրկարարի, բժիշկների ու պարեկների տիտանական աշխատանքը, միևնույնն է, հրշեջ-փրկարարը, բժիշկն ու պարեկը իրենց տիտանական աշխատանքով ապացուցում են, որ հավատարիմ են մարդ լինելու կոչմանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, JAC մակնիշի բեռնատար-սառնատարը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու կողաշրջվել։ 

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։ 

Ուղևորի ինքնազգացողությունը տեղում վատացել էր։ Ու նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Առաքելյանը, պարեկ Նարեկ Ավետիսյանը, կրտսեր պարեկներ Գարեգին Հակոբյանն ու Արթուր Մադոյանը պարեկների ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս էին բերել դեղատուփը, մշակել էին վիրավորի վերքերը, ապա վիրակապել էին և, չսպասելով շտապօգնության ժամանմանը, փրկարարների հետ Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխել էին Եղվարդի հիվանդանոց։

Քանի որ տեղում պարզվել էր, որ վթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզի տարածքում, դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ղազազյանի և վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել էին և տեղում հերթապահություն էին կատարում Կոտայքի մարզի գումարտակի կրտսեր պարեկներ Ա․ Մադոյանը, Գ․ Հակոբյանը և Արագածտոնի մարզի գումարտակի պարեկ Արթուր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Հովիկ Գալստյանը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր