211652_close_icon
views-count3092 դիտում article-date 22:14 17-02-2017

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Պիտեր Մաուրերն ընդգծեց ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Նմանատիպ նյութեր