23040 դիտում
11:03 19-02-2017
Թունավորման դեպք Գավառում. ընտանիքի 5 անդամները «էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ փետրվարի 18-ին, թունավորման դեպք է տեղի ուեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն «էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գևորգյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղեփոխվածներն են՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչներ, 27-ամյա Վեներա Գասպարյանը, 21-ամյա Թագուհի Բաղդասարյանը, 5-ամյա Գագիկ Թադևոսյանը, 61-ամյա Սարիբեկ Թադևոսյանը, 21-ամյա Անի Այվազյանը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վերջիններս թունավորվել են Գանձակ գյուղում գտնվող իրենց տանը ՝ գազի կաթսայից արտանետված գազից:
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: