211652_close_icon
views-count4518 դիտում article-date 16:15 19-02-2017

FIDE Grand Prix. Արոնյան-Ադամս. ուղիղ միացում

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլի 2-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Նշենք, որ 1-ին տուրում Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսեց Եվգենի Տոմաշևսկու հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլին: «Գրան պրի» մրցաշարը հաղթանակով սկսեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Մայքլ Ադամսն ու Ռիչարդ Ռապորտը. նրանք հաղթեցին համապատասխանաբար Լի Չաոյին, Սալեմ Սալեհին և Դին Լիժենին: Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: [b]2-րդ տուրի պարտիաները [/b] Ռապորտ (Հունգարիա, 2692) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) Համեր (Նորվեգիա, 2628) - Նակամուրա (ԱՄՆ, 2785) Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Տոմաշևսկի (Ռուսաստան, 2711) Էլյանով (Ուկրաինա, 2759) - Վալյեխո (Իսպանիա, 2709) Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Ռյազանցև (Ռուսաստան, 2691) Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742) Լի Չաո (Չինաստան, 2720) - Հոու Իֆան (Չինաստան, 2651) Սալեմ (ԱՄԷ, 2656) - Դին Լիժեն (Չինաստան, 2760) Արոնյան-Ադամս պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր