211652_close_icon
views-count1635 դիտում article-date 15:36 20-02-2017

Լևոն Ալթունյանն ընտրվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր նախագահ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մասնակցել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության VI համագումարին, որտեղ ներկայացվել և քննարկվել են անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Հասարակական կազմակերպությունը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում ոչ միայն իր մասնակցությունն է ունենում ոլորտում շարունակաբար ընթացող բարեփոխումների իրականացման գործում, այլև հանդես է գալիս բնակչության առողջության բարելավմանն ուղղված նախաձեռնություններով։ Կարևորելով հասարակական և մասնագիտական կազմակերպություների հետ համագործակցությունը` Լևոն Ալթունյանն ընդգծել է. «Մենք համատեղ ջանքերով կարող ենք եղած ներուժն առավել արդյունավետ ծառայեցնել առողջապահության քաղաքականության իրականացմանը։ Նախարարությունն այսօր մեծապես կարևորում է բարեփոխումային ծրագրերի թափանցիկությունը, և այս գործում ակնկալում եմ ձեր աջակցությունը»։ Համագումարում նախարար Լևոն Ալթունյանն ընտրվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր նախագահ։

Նմանատիպ նյութեր