211652_close_icon
views-count2590 դիտում article-date 15:12 24-11-2016

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է GVM հոլդինգի փոխնախագահ Բրունո Բիաջիին

Իտալական GVM հոլդինգի փոխնախագահ Բրունո Բիաջիի և կազմակերպության բիզնեսի միջազգային զարգացման գծով ներկայացուցիչ Լուկա Վեջետիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է համագործակցության հնարավորությունները առողջապահության ոլորտում։ Տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր իրականացնող հզոր կազմակերպությունն առողջապահության ոլորտում ճանաչված է հիմնականում Իտալիայում և այլ երկրներում` Ֆրանսիայում, Լեհաստանում, Ալբանիայում, Ռուսաստանում գործող մոտ 40 կլինիկաներում բարձր մակարդակի մասնագիտացված ծառայություններ ապահովելով։ Հիվանդանոցներ կառուցող և նորարարական մոդելով կառավարող Հոլդինգն առավել մասնագիտացված է սրտանոթային ախտաբանության, օրթոպեդիայի և նյարդավիրաբուժության, ինչպես նաև մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ոլորտներում։ Լևոն Ալթունյանն իր հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվող ծրագրերն ու խնդիրները` շեշտադրելով այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր կլինի համագործակցել հոլդինգի հետ։ Նախարարը մասնավորապես կարևորել է համագործակցությունը ինչպես սրտաբանության, ուռուցքաբանության և այլ ոլորտներում, այնպես էլ` միջազգային մենեջմենթի միջոցով արդիականացված սահմանամերձ հիվանդանոցներում և ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այլ երկրներից հիվանդներ ներգրավելու գործում։ Քննարկվել են իտալական հոլդինգի հետ առանձին որորտներում համագործակցության տարբեր ձևաչափեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման ժամանակ առավել հստակեցնել համագործակցության եզրերը` հաշվի առնելով Հայաստանի կարիքները և GVM հոլդինգի ուղղվածություններն ու հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր