211652_close_icon
views-count71256 դիտում article-date 19:42 20-02-2017

Առաջնագծում անբուժելի հիվանդություն ստացած զինվորի ընտանիքը մեր օգնության կարիքն ունի. խնդրում ենք բարի մարդկանց՝ սատար կանգնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Քարաշամ գյուղում իր 3 անչափահաս երեխաների, հաշմանդամ հոր, գործազուրկ մոր և կնոջ հետ է բնակվում 33-ամյա Հովիկ Գրիգորյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Հովիկը 2003թ.-ին զինվորական ծառայության ընթացքում, առաջնագծում վախից ձեռք է բերել շաքարային դիաբետ և այն ոչ միայն բուժվել, այլ ավելի է զարգացել ու երիտասարդ տղայի համար նոր անբուժելի բարդություն է ստեղծել: Հովիկը զորացրվել է բանակից՝ ընդամենը ծառայելով 1 տարի և ձեռք է բերել այդ չարաբաստիկ հիվանդությունը: Այդ ամենից հետո հաշմադամության կարգ է սահմանվել, սակայն միայն դրանով անգամ անհրաժշետ բուժումն ապահովել չի ստացվում: Պետպատվերի շրջանակում տարին մեկ անգամ կարողանում է բուժման կուրսն անցնել Արմենիա բժշկական կենտրոնում, մինչդեռ իրեն անհրաժեշտ բուժումն ու դեղորայքն ամենօրյա է»: Ֆոտոլրագրողի հետ զրուցում Հովիկի հարազատները նշում էին. «Մենք գոհ ենք Էրեբունի բժշկական կենտրոնից, գլխավոր բժիշկ Հարություն Քուշկյանից, քանի որ նշված հիվանդանոցում կանոնավոր ստանում է դեղորայքը՝ ներարկման տեսքով, սակայն մեծ դժվարության առաջ ենք կանգնում, քանի որ շաբաթը 3 անգամ Հովիկին տեղափոխում ենք Էրեբունի հիվանդանոց՝ դիալիզ ստանալու: Այս ամենը այնքան էլ չի օգնում, քանի որ տեղի է ունենում նաև օդի փոխոփություն, մասնագետների լեզվով ասած՝ Կոտայքի մարզի և Երևանի օդի միջև տարբերություն կա, ինչը ազդում է՝ առանց այն էլ առողջական խնդիրներ ունեցող Հովիկի վրա»: Հովիկը 3 երեխաների հայր է. Սյուզաննան 9 տարեկան է, Ժորան՝ 6, Գևորգը՝ 1 տարի 9 ամսական է: Նույնիսկ երեխաները չեն կարողանում հաճախել դպրոց: Ընտանիքի եկամուտը 43 հազար դրամ թոշակն է և 34 հազար դրամ նպաստը: «Մեր ընտանիքը շուտ կկործանվեր, եթե ամեն անգամ մեզ օգնության ձեռք չմեկներ գործարար Գագիկ Մելքոնյանը, ով զբաղվում է դիզվառելիքի առքուվաճառքով: Ամեն անգամ նա հոգում է երեխաների սննդի և հագուկապի կարիքները, անգամ մեզանից թաքուն իր երեխաները մեր պարտքերն են մարել, երբ խանութից մի քանի պարկ ալյուր ենք վերցրել, որ երեխաները օրվա հաց ունենան: Ես գիտեմ, որ իմ հիվանդությունը անբուժելի է, սակայն խնդրում եմ, թե՛ պետությանը, թե՛ բարեգութ մարդկանց, որ հնարավորութան սահմաններում օգնության ձեռք մեկնեն ու սատար կանգնեն իմ ընտանիքին, անչափահաս երեխաներիս, հաշմանդամ հորս ու գործազուրկ կնոջս ու մայրիկիս: Մի քանի տեղեր ենք դիմել աշխատանքի համար, սակայն ամեն անգամ ասել են՝«Ձձեզ կտեղեկացնենք» ու այդպես էլ ոչ մի պատասխան չենք ստացել: Կրկին անգամ մեր երախտիքի խոսքն ենք հայտնում Գագիկ Մելքոնյանին, ով, իրոք, մեր ընտանիքի սոցիալական խնդիրների լուծումը պահում է իր ուշադրության կենտրոնում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարգութ մարդկանց, ովքեր եթե ցանկություն կունենան օգնել իրոք կարիք ունեցող այս ընտանիքին՝ [b]զանգահարել 094-80-25-19 հեռախոսահամարով:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր