67244 դիտում
11:27 28-04-2020
Արտակարգ դեպք Արարատի մարզում. գայլը հոշոտել է 13 մայր ոչխարների, մի քանիսն էլ վիրավոր են. բազմանդամ ընտանիքը բարի մարդկանց օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Բարձրաշեն գյուղի բնակիչ Ռոլանդ Մկրտչյանը, սովորության համաձայն, մտել է տան հարևանությամբ գնվող անասնագոմ, որտեղ պարզել է, որ մայր ոչխարներից 13-ը սատկած են, 3-ն էլ՝ վիրավոր։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ռ. Մկրտչյանն ասում էր. «Առավոտյան էկա, որպեսզի սկսեմ ոչխարներիս ու գառներիս խնամքը, մեկ էլ տեսա, որ տարբեր հատվածներում ոչխարները սատկած, փռված են։ Պարզ էրևում է, որ գելն ա հարձակվել, 20 տարվա մեջ առաջին դեպքն ա, որ գելը մտնի գյուղ։ Սարերում էղել էր նման դեպք։ Վարկ եմ վերցրել ու մեր ընտանիքի 7 նաֆարով պահում էինք։ Ամառը պիտի վարկը փակեինք։ Ցավն էն ա, որ բոլոր սատկած ոչխարները մայր ոչխար են, ու դրանց ձագերին կերակրելու համար չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Գոհ եմ գյուղապետից, մարզպետարանից, Արարատի մարզի հրշեջ-փրկարարներից, մարդիկ օպերատիվ էկան, ինչ կարողացան, արեցին։
Խնդրում եմ մարզպետ Գարիկ Սարգսյանին, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մկենեն մեզ, որ կարողանանք որոշ հարցեր լուծենք»։
ֆոտոլրագրողի հետ զրույցում Արարատի մարզպետ Գ. Սարգսյանի հանձնարարականով գյուղ ժամանած մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասում էր. «Մարզպետի հանձնարարականով եմ եկել ու արդեն զեկուցել եմ նրան իրավիճակի մասին, և նա խոստացավ, որ մարզպետարանը հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն կցուցաբերի ընտանիքին։ Բարձրաշեն համայնքի ղեկավար Սերոբ Հակոբյանն էլ նույնպես խոստացավ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնել ընտանիքին»։
Ընտանիքը բաղկացած է 7 շնչից. այդ թվում կան երեխաներ և նրանք ոչ միայն սոցիալապես են ապապահով, այլև գործազուրկ են և իրենց գոյությունը պահում էին՝ զբաղվելով հողագործությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գառներն անգամ սատկած վիճակում գտնվող իրենց մայրերից կաթ են ուտում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+