211652_close_icon
views-count6929 դիտում article-date 16:05 21-02-2017

Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ

ՌԴ արտգործնախարարությունը պատրաստել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի նախագիծը, որը վերաբերում է Փհենյանին, հաղորդում է RBC-ն։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։ Նոր պատժամիջոցների սահմանումը հյուսիսկորեական պետության դեմ պայմանավորված է 2016 թվականի նոյեմբերի 30-ին ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված 2321 բանաձևով, որը նախատեսում է նորանոր պատժամիջոցներ, եթե Փհենյանը շարունակի հրթիռային ու միջուկային փորձարկումները։ Նախագծով կկրճատվի ցանկացած տեսակի գիտատեխնիկական համագործակցություն Հյուսիսային Կորեայի առանձին քաղաքացիների հետ, բացառությամբ բժշկության ոլորտում իրականացվող փոխանակումների։

Նմանատիպ նյութեր