211652_close_icon

Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ

views-count6799 դիտում article-date 22:47 29-11-2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք ուժի մեջ են մտնելու հենց այսօր։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Հիշեցնենք, որ Փհենյանը, կրկին անտեսելով ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի սահմանափակումները, հերթական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է (Խվասոն-15) փորձարկել։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում՝ Աոմորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա, սակայն վնաս չի հասցրել օդային ու ցամաքային օբյեկտներին։ Փհենյանը պնդում է, որ հրթիռը կարող է թիրախավորել ցանկացած օբյեկտ ԱՄՆ-ի ողջ տարածքում։

Նմանատիպ նյութեր