11412 դիտում
09:32 22-02-2017
Սահմանին լարվածության աճ է արձանագրվել. հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ և 60, 82 և 120 մմ-անոց ականանետեր. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
8995 դիտում
09:06 17-02-2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ, ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր. ԼՂՀ ՊԲ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»