6295 դիտում
10:28 22-02-2017
Շտապօգնության մեքենաները վարորդներից ճանապարհ են «մուրում». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արշակունյաց պողոտայում օրը մի քանի անգամ կարելի է ականատես լինել շտապօգնության մեքենաների, որոնք վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»։ Այս տեսարանը հատկապես օրվա պիկ ժամերին է լինում ՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում։ Անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենայի վարորդը, որը ծանր հիվանդ է տեղափոխում կամ շտապում է հիվանդին օգնության, ստիպված է լինում լուսաձայնային ազդանշանը միացրած խցանման մեջ երկարատև «լռվել»։
Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում։ Վարորդները մեծ ցանկության դեպքում էլ, միևնույն է, ճանապարհը շտապօգնության մեքենային չեն կարողանում զիջել, նախ՝ այն պատճառով, որ ճանապարհին նման դեպքերի համար նախատեսված որևէ այլ ազատ գոտի չկա, և բացի այդ՝ ճանապարհային ոստիկաններն էլ խցանումները կարգավորելիս այս հարցին առանձնապես ուշադրություն չեն դարձնում։ Այս խնդիրը առկա է նաև հրշեջ մեքենաների համար, որոնք նույնպես երթևեկությունը մի կերպ են ճեղքում։
Քաղաքակիրթ երկրներում այս ծառայություններին, կարելի է ասել, «գլխի վրա» են պահում՝ հաշվի առնելով, թե հասարակության համար նրանք ինչ կարևոր առաքելություն են կատարում։ Նրանց համար առանձնացված գոտում, եթե նույնիսկ ճանապարհն ազատ է, որևէ մեքենա մուտք չի գործում։
Մեզ մոտ, բացի այն, որ այդքան երկար միացված ձայնային ազդանշանները շրջապատում անտեղի խուճապ են առաջացնում, այդ ծառայությունների նկատմամբ նման մոտեցումն ուղղակի անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3167 դիտում
10:44 11-03-2017
21-րդ դարում աշխատանք չեն մուրում, աշխատանք ստեղծում են. «Առավոտ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»