211652_close_icon
views-count4387 դիտում article-date 10:34 22-02-2017

Սեյրան Օհանյանը չի վաճառել իր առանձնատունը. Վահագնի թաղամասից հերքում են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսում է 3000 դոլարից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել է Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը: Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե վաճառվե՞լ է արդյոք Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը: «Ոչ, ոչ»,- պատասխանել է աշխատակիցը՝ խուսափելով ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել: Սեյրան Օհանյանն ինքը մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, բայց այդտեղ ապրում է վարձով: Նա սակայն չէր մանրամասնել, թե յուրաքանչյուր ամիս որքան վարձ է վճարում այդ տան համար: Ինչպես նշեցինք, այդտեղ առանձնատների ամսական վարձը սկսվում է 3000 դոլարից, և կարելի է չկասկածել, որ Սեյրան Օհանյանը նման առանձնատուն վարձակալած կլինի և ոչ թե առանձնատան բնակարաններից մեկը: Օհանյանը նաև նշել էր, որ 2008 թվականին Վահագն Հովհաննիսյանն այդ թաղամասում իրեն մի փոքր հողակտոր էր նվիրել, որն այլևս իրենը չէ: Այսինքն` վաճառել է: Աշխատակիցը թերթին նաև փոխանցել է, որ ամենափոքր հողակտորը 650 քմ մակերես ունի, որը վաճառվում է 65.000 դոլարով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր