3430 դիտում
16:50 23-02-2017
Բազմազավակ ընտանիքի փոքրիկը բուժման կարիք ունի, սակայն հարազատները չեն կարող հոգալ ծախսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անդրանիկ Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Փոքրիկն արդեն կդառնա 7 տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով:
Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում: Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել:
Ընտանիքը սոցիալապես անապահով է, փոքրիկն էլ ընտանիքի չորրորդ զավակն է, չունենալով պայմաններ չեն կարողացել փոքրիկին տանել համապատասխան վերականգնողական բուժումների: Արագածոտնի մարզի վերականգնողական Կոշի կենտրոնում բուժում ստանալու համար նրանք չունեն հնարավորւթյուն վճարումներ կատարելու և երեխային տեղափոխելու համար, այդիսկ պատճառով դիմում են հայրենակիցների աջակցությանը:
Արդշինբանկում Անդրանիկի մայրիկի՝ Արևիկ Վարազդատի Գրիգորյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
2476002417040000 ՀՀ դրամ
2476002417040030 ԱՄՆ դոլար
2476002417040010 ԵՎՐՈ
2476002417040020 ՌԴ ռուբլի
SWIFT:ASHBAM22
Ծնողների հեռախոսահամարներն են ՝ +37498 846 785, +37498 846 786:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»