2238 դիտում
22:08 17-03-2021
Վտանգված է մեր ազգային գենոֆոնդը․ պետությունը պարտավոր է հոգալ պատերազմի բոլոր մասնակիցների բուժզննման ծախսերը․ Վահագն Վարագյան
Պատերազմին մասնակից բոլոր զինվորները և սպայակազմը պետք է անցնեն պարտադիր բուժզննում, և պետություն պարտավոր է հոգալ այդ ծախսերը:
Վերջին պատերազմի հիմնական բեռը իր ուսերին կրել են 2000-2002 թվականներին ծնված մեր հայրենակիցները և 90-ականների սերունդը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2000-2002 թվականներին ծնվել է 53.232 տղա երեխա, եթե այս տղաներից 40.000 մասնակցել է պատերազմին, 10.000 վիրավորվել և 5000-ը՝ զոհվել, պետությունը պարտավոր է հոգ տանել մյուս 25.000 երիտասարդի առողջության մասին և ամեն ինչ անել, որ նրանք վերադառնան իրանց՝ լիարժեք կյանքին:
Ես ականատեսն եմ, թե այս դաժան պատերազմում ինչպիսի պայմաններում է կռիվ տվել մեր զորքը՝ շաբաթներ շարունակ մնացել խոնավ անտառներում և ցեխոտ խրամատներում, և այս ամենը չի կարող անհետևանք մնալ մարդու առողջության համար: Պատերազմը ավարտվել է միայն զոհվածների համար: Հավերժ փառք հայրենիքի համար նահատակվածներին: Այն շարունակվում է բոլորիս մեջ թե ֆիզիոլոգիական, և թե հոգեբանական առումներով:
Երկարատև և խորը սթրեսները կործանարար են յուրաքանչյուր մարդու առողջության համար և կարող են բազմաթիվ մահաբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ամենախոցելի խմբի մեջ են պատերազմի մասնակից զինվորները և նրանց ընտանիքները:
Դավադիր պատերազմից առավել մեծ արհավիրք կարող է դառնալ հետպատերամական ժամանակաշրջանում այս տղաներին ոչ ճիշտ ու ժամանակին հետազոտելն ու անհրաժեշության դեպքում՝ բուժելը: Հոգեբանական խնդիրերից՝ մինչև երիկամային խնդիրներ: Իրականում վտանգված է մեր ազգային գենոֆոնդը. չէ՞ որ այս տղաներն են մեր ապագան ու սերունդների շարունակողը:
Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, այս խնդիրներով արդեն պետք է զբաղվեին պատկան մարմինները, սակայն քանի որ ունեք այն ինչ ունենք՝ ուրեմն պետք է ստիպենք, որ այս պահից սկսած զբաղվեն նրանց խնդիրներով, իսկ վիրավորները մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
Չլուծելով այս առաջնային կարևորության հարցը՝ վստահ կարող ենք ասել, որ դավաճան վիժվածքները շարունակում են պաշտոնավարել մեր բնակչության թիվը կրճատելու համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պատերազմին մասնակից բոլոր զինվորները և սպայակազմը պետք է անցնեն պարտադիր բուժզննում, և պետություն պարտավոր է հոգալ այդ...
Опубликовано Վահագն Վարագյան Среда, 17 марта 2021 г.
Նմանատիպ նյութեր
3430 դիտում
16:50 23-02-2017
Բազմազավակ ընտանիքի փոքրիկը բուժման կարիք ունի, սակայն հարազատները չեն կարող հոգալ ծախսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2193 դիտում
00:04 06-03-2014
Վտանգված է մեր առհավատչյան. վտանգված է հենց մեր մեղքով ու ձեռքով
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»