211652_close_icon
views-count2950 դիտում article-date 16:55 25-02-2017

ԱՄՆ-ի նախագահը CNN հեռուստաալիքը և The New York Times թերթն անվանել է «կատակներ»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ The New York Times պարբերականը և CNN հեռուստաալիքը կեղծ լուրեր տարածողներ են։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Կեղծ լուրերով մամուլը գիտակցաբար չի խոսում ճշմարտության մասին։ Դա երկրի համար մեծ վտանգ է համարվում։ Աղետալի The New York Times-ն արդեն իսկ դարձել է կատակ, նույնը CNN-ի դեպքում է։ Տխուր է»,-գրառել է Թրամփը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ անվանել էր մարդկության թշնամիներ՝ հստակեցնելով, որ նրանցից շատերը կեղծ լուրեր տարածելով են միայն զբաղված։ Հայտնի է դարձել նաև, որ ժամեր առաջ Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցին թույլ չեն տվել մասնակցել The New York Times-ի, CNN-ի, Los Angeles Times-ի և Politico-ի թղթակիցներին։

Նմանատիպ նյութեր