211652_close_icon
views-count1600 դիտում article-date 13:43 14-12-2022

ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինա ուղարկել առաջադեմ Patriot ՀՕՊ համակարգեր. The New York Times

The New York Times պարբերականը, հետևելով CNN-ին, հայտնում է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ուկրաինա ուղարկել Patriot հակահրթիռային պաշտպանության ամենաառաջադեմ համակարգերը: Այս մասին պարբերականին հայտնել է ամերիկացի երկու պաշտոնյա։

Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Ջորջն այս շաբաթ կարող է հաստատել Ուկրաինա մեկ Patriot մարտկոցի փոխանցման մասին կարգադրությունը։ Սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի նախագահ Ջո Բայդենը։

NYT-ի լրագրողները նշել են, որ Սպիտակ տան, Պենտագոնի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել Patriot համակարգերի փոխանցման մանրամասները։ Եթե դրանք ուղարկելու նախաձեռնությունը հաստատվի, ապա դրանք կլինեն ամենաժամանակակից զինատեսակները, որոնք Վաշինգտոնը երբևէ տրամադրել է Կիևին։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ Միացյալ Նահանգները կշարունակի առաջնահերթություն տալ Ուկրաինա հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելուն՝ օգնելու մեր ուկրաինացի գործընկերներին պաշտպանվել ռուսական ագրեսիայից», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները կարող են այս շաբաթ հաստատել Patriot հակաօդային պաշտպանության համակարգը Ուկրաինային փոխանցելու որոշումը։

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Պենտագոնի խոսնակ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը ասել է, որ պաշտպանության նախարարությունը դեռ ոչինչ չի կարող ասել Ուկրաինային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։

Նմանատիպ նյութեր