12441 դիտում
12:27 25-02-2017
«Անհրաժեշտ է ձևավորել գիտակից և պայքարող ուսանողական համայնք». Արմեն Խաչիկյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Համալսարանում բացի գիտելիք ստանալուց կարևորում եմ նաև հասարակական ակտիվություն ցուցաբերելն ու ուսանողական ակտիվ կյանքին մասնակցելը, իսկ վերջիններն իրագործելու լավագույն հնարավորություններից մեկն այս ծրագիրն է»,- նշում է «Ուսանողական ինքնակառավարում- 2017»-ի մասնակից, ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Նորայր Շողիկյանն ու հավելում, որ այս ծրագիրը հնարավորություն է ուսանողական ինքնակառավարման ասպարեզում նոր հմտություններ ձեռք բերելու և համալսարանական նոր ծանոթություններ ու ընկերներ գտնելու համար:
«Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները» դասընթացը ԵՊՀ-ում անցկացվում է 2013 թվականից: Ամենամյա այս ծրագիր նպատակ ունի խթանել առաջին կուրսերի ուսանողների մասնակցությունը ներհամալսարանական հասարակական կյանքին, ուսանողներին փոխանցել համապատասխան տեղեկատվություններ և հմտություններ:
ՈւԽ նախագահ Արմեն Խաչիկյանի խոսքով «Ուսանողական ինքնակառավարում»-ը բարձրագույն կրթության համակարգի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ «Ուսանողական ինքնակառավարման արդյունքում ուսանողները տեղեկանում են բարձրագույն կրթության համակարգի վերաբերյալ, բարձրանում է իրավագիտակցությունը, ձևավորվում են հիմնախնդիրների լուծման, որոշումների կայացման, կառավարմանը մասնակցության նոր մեխանիզմներ և մոտեցումներ: Անհրաժեշտ է ձևավորել ուսանողական համայնք, որի շուրջ կմիավորվեն տարբեր հետաքրքրություններ ու սկզբունքներ ունեցող, ինքնավստահ և ինտելեկտուալ, գիտակից և պաքարող ուսանողներ»,-նշեց Արմեն Խաչիկյանը:
«Ուսանողական ինքնակառավարում-ը տեղի է ունենում երկու փուլով՝ Երևան և Ծաղկաձոր քաղաքներում:
Երևանյան փուլն արդեն մեկնարկել է: Երկու օրերի ընթացքում ավելի քան երկու հարյուր ուսանողներ ծանոթացան ուսանողների իրավունքներին, ՈւԽ կառուցվածքին ու բուհի կառավարմանը:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, որն իր խոսքում կարևորեց ակտիվ ուսանողների դերը համալսարանի կառավարման գործում: Այնուհետև պատասխանեց ուսանողների հարցերին, խոսեց նրանց կողմից բարձրաձայնված խնդիրների մասին:
Բուն դասախոսությունները բաժանված էին երեք մասի: Ուսանողների իրավունքի մասին դասախոսությունը ներայացրեցս ՈւԽ իրավական հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ղազարյանը: ԵՊՀ կառավարմանը առաջին կուրսեցիները ծանոթացան ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանի մեկնաբանությամբ, իսկ ՈւԽ կառուցվածքը ներկայացրին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ՈւԽ նախագահ Սոնա Բաղդասարյանը և ՈւԽ քարտուղար Գոհար Ջուլհակյանը:
Առջևում հարցազրույցների փուլն է: Երևանյան փուլին ակտիվությամբ աչքի ընկած և հարցազրույցների փուլը հաղթահարած մասնակիցները կշարունակեն «Ուսանողական ինքնակառավարում»-ը հաջորդ շաբաթ արդեն Ծաղկաձորում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
18321 դիտում
12:06 15-12-2020
Այս ծանրագույն օրերին մի լավ նորություն․ Արմեն Խաչիկյան
10222 դիտում
21:38 17-12-2020
Իշխանությունը տարածում է բոլոր այն միֆերը, որոնք հնարավորություն կտան պահել աթոռը. Արմեն Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»