18324 դիտում
12:06 15-12-2020
Այս ծանրագույն օրերին մի լավ նորություն․ Արմեն Խաչիկյան
Արմեն Խաչիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«44 գերիներ վերադարձել են։
Այս ծանրագույն օրերին մի լավ նորություն։
Փառք ու պատիվ տանջանքները հաղթահարած տղերքին։
Որոշ մարդկանց կարծիքով գերիները հերոս են, որոշների համար՝ դավաճան, քանի որ ասել են «Карабах - это Азербайджан»։
Հերոսի ընկալումները շատ ինդիվիդուալ է։ Մեկի համար փողոց մաքրող տատիկն է հերոս, մյուսի համար սրտի վիրաբույժն է հերոս։ Յուրաքանչյուրի որոշելիքն է։
Բայց գլխավոր խեղկատակը ոչ մի իրավունք չունի գերիների վերադարձը օգտագործել իրեն գովազդելու հարմար։
Գերիներին վերադարձնելը միանշանակ իր շնորհքը չէ, այլ իրավապաշտպանների շնորհքն է (Arman Tatoyan, Artak Zeynalyan, Siranush Sahakyan)։
Գլխավոր խեղկատակը նույնիսկ տղերքի կյանքի գնով պաշտպանած հայկական գյուղերը չի կարողանում պահպանել, ռուսական կողմին է մուրում ու նրանք հետ վերադարձնում, ուր մնաց թե գերիներին։
Ի դեպ, ուսանողուհիներից մեկը այս տարի գերազանց պաշտպանեց «Ժամանակակից հերոսի կերպարի ընկալման առանձնահատկությունները հայաստանյան երիտասարդների շրջանում» թեմայով մագիստրոսական թեզը, որի գիտական ղեկավարը ես էի։
Մեր հասարակության հերոսի ընկալումները երբեմն կարճ հիշողության և փոփոխվող առաջնահերթությունների ուղիղ արտահայտումն են»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
44 գերիներ վերադարձել են։ Այս ծանրագույն օրերին մի լավ նորություն։ Փառք ու պատիվ տանջանքները հաղթահարած տղերքին։ Որոշ...
Posted by Armen Khachikyan on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
12441 դիտում
12:27 25-02-2017
«Անհրաժեշտ է ձևավորել գիտակից և պայքարող ուսանողական համայնք». Արմեն Խաչիկյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10222 դիտում
21:38 17-12-2020
Իշխանությունը տարածում է բոլոր այն միֆերը, որոնք հնարավորություն կտան պահել աթոռը. Արմեն Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»