7763 դիտում
13:49 25-02-2017
Ինչպե՞ս կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմաբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059859/]ձախողում [/url]ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել են իրենց արարքները վերագրել արցախյան կողմին:
Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ <<պաշտպանողական մարտերի>> ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
6953 դիտում
10:01 31-10-2016
Շփման գծի չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ. ԼՂՀ ՊԲ
3169 դիտում
20:35 09-07-2020
Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը «չեզոք տարածք» թողնել
807 դիտում
11:39 19-05-2015
Իրանը պահանջում է, որպեսզի Եմենի հակամարտության հարցով բոլոր հանդիպումներն անցկացվեն չեզոք գոտում
Այս բաժնից
1057 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
952 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
988 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին