211652_close_icon
views-count92964 դիտում article-date 11:43 26-02-2017

Առինջ գյուղի բնակիչը «պռակատով յաշիկը» վերցրեց, որ իրեն զգա «ճախրող արծիվ», սակայն «յաշիկով» տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ, բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ չվարեն, մինչդեռ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը»: Երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G63 մակնիշի 10 MF 100 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա վարձույթի սրահից վերցված յաշիկը վարել է ոչ սթափ /խմած/ վիճակում: Նշված խախտման համար վարորդը, ով ըստ տեղեկությունների եղել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ալբերտ Հակոբյանը, վարչական պատասխանատվության է եթարկվելու 300 հազար դրամի չափով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր