211652_close_icon
views-count31001 դիտում article-date 19:54 27-02-2017

Պարզվել է Ջրվեժ գյուղում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և 3 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ փետրվարի 24-ին Ջրվեժ գյուղում <<Վասպուրական>> ռեստորանային համալիրի մոտ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և նրանց վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan մակնիշի 35 CԼ 326 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգված 13 շենքի բնակիչ, 37-ամյա Եվա Թովմսայանը, իսկ 06-ը վարել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հունանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել ինչպես վարորդները, այնպես էլ Գ. Հունանյանի ուղևորներ, համագյուղացիներ, ժամկետային զինծառայող, 20-ամյա Նարեկ Գալստյանը և 26-ամյա Սիփան Ներսիսյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդ Ե. Թովմասյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 06-ին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/24/1059776/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ջրվեժ գյուղի վարչական տարածքում «ճակատ-ճակատի» բախվել էին Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, հիմնականում՝ Ողջաբերդ և Ջրվեժ գյուղի բնակիչներ, ովքեր այդ պահին անցնելիս էին եղել, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, ավտոմեքենաներից դուրս էին բերել վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերել, որից հետո ժամանած 2 շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ Nissan-ը վարել է աղջիկ, իսկ վիրավորների մեջ էր նաև ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ժամկետային զինծառայող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր