30353 դիտում
10:17 02-05-2018
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «07»-ի վարորդը մահացել է. պարզվել են Ford-ի և Infiniti-ի վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 1-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Զորիկ Առաքելյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 29-ին Երևանի Բադալ Մուրադյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ВАЗ 2107-ը վարել է Զ. Առաքելյանը, Ford-ը վարել է Գավառ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վախթանգ Դադոյանը, իսկ Infiniti-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Էդուարդ Արզումանյանը։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և այնտեղ արդեն վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/30/1094907/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:10-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել էին Infiniti մակնիշի 60 DD 500 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 QS 770 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել էր նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի 34 ZP 760 համարանիշի բեռնատար ավտոմեքենային, այնուհետև՝ հաստաբուն ծառին:
Վթարի հետևանքով «07»-ի վարորդին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+