2514 դիտում
15:34 27-02-2017
Նազարբաևն ու նկարիչ Կույուկովն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու
Basel Peace Office գիտահետազոտական ինստիտուտի շվեյցարացի տնօրեն Ալին Վարեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և «Ատոմ» նախագծի պատվավոր դեսպան, ղազախ նկարիչ Կարիպբեկ Կույուկովի թեկնածություններն առաջադրել է Խաղաղության [url=http://www.nobelwill.org/index.html?tab=8#globalzero]Նոբելյան[/url] մրցանակի: Այս մասին հաղորդում է [url=https://tengrinews.kz/kazakhstan_news/nazarbaeva-vyidvinuli-na-nobelevskuyu-premiyu-mira-313061/]tengrinews[/url]-ը՝ վկայակոչելով Վարեի՝ [url=https://www.facebook.com/alyn.ware/posts/1383589295017478?pnref=story]Facebook[/url]-յան գրառումը:
Վարեն նշել է, որ Նազարբաևի և Կույուկովի թեկնածություններն առաջադրել է միջուկային զենքի չեղարկմանն ուղղված ջանքերի համար: Հայցի համաձայն՝ Նուրսուլթան Նազարբաևը, լինելով Ղազախստանի նախագահ, միջուկային զինաթափման ոլորտում ընդունել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, այդ թվում փակել է Սեմիպալատինյան խոշորագույն միջուկային փորձադաշտը:
«Ատոմ» նախագիծը, որը վարում է Կույուկովը, պատմում է մարդկության և շրջակա միջավայրի վրա միջուկային զենքի ազդեցության մասին, ինչպես նաև հակված է միջուկային զինաթափման գաղափարին:
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
17:36 05-03-2014
Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
1330 դիտում
14:25 14-04-2014
Օջալանի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
35589 դիտում
08:54 01-06-2018
Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է առաջադրվել խաղաղության Նոբելյան մրցանակի. «Ժամանակ»
Այս բաժնից
1798 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
949 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
874 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին