211652_close_icon
views-count1330 դիտում article-date 14:25 14-04-2014

Օջալանի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իրաքյան Քրդստանի խորհրդարանն ընդունել է խորհրդարանի անդամ Գորան Խևալ Քվասթանիի՝ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկը: Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Նոբելյան հանձնաժողովն ընդունել է հայտը: Այսպիսով, Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թիվն արդեն հասել է 278-ի: Նրանց մեջ են Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ռուսաստանի նախագահ լադիմիր Պուտինը, ԱՄՆ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը և այլք:

Նմանատիպ նյութեր