3697 դիտում
16:20 27-02-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
«Լինելով հայ կինոյի երախտավորներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ Դուք պատկերեցիք մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, հայ մարդու կյանքն ու ներաշխարհը:
Հայրենի Գյումրու մանրակերտն ու հիշողությունները վարպետորեն արտացոլվել են Ձեր ստեղծագործություններում: Դրանցում ակներև է հուզական և բանաստեղծական շունչը:
Նշանակալի է Ձեր ավանդը նաև թատերարվեստի ասպարեզում, մայրաքաղաքի թատերական բազմազանության մեջ ուրույն ձեռագրով առանձնացող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի կայացման և զարգացման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
3080 դիտում
13:20 25-02-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ հոբելյանի առթիվ
14694 դիտում
15:33 09-09-2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին հոբելյանի առթիվ
2911 դիտում
12:16 02-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանին հոբելյանի առթիվ
Այս բաժնից
886 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին