211652_close_icon
views-count40310 դիտում article-date 21:27 27-02-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, «թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 26-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում, անհայտ էթիլոգիա» ախտորոշմամբ Տարոն 2-րդ թաղամասի ՔՇՀ-3 85 շենքի թիվ 7-րդ բնակարանից շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տարոն 4 թաղամասի Բելառուսների 5-րդ շենքի բնակիչներ, 36-ամյա Գայանե Եսայանը, 14-ամյա Քրիստինե Բաղումյանը, 12-ամյա Արսինե Բաղումյանը, 8-ամյա Ալեքս Սիմոնյանը և 84-ամյա Աստղիկ Եսայանը: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են բնակարանում առաջացած գազի արտահոսքից, որը, ըստ տեղեկությունների, եղել է լոգարանից: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ թունավորվածներից Ք. և Ա. Բաղումյանները, Ա. Սիմոնյանը սովորում են Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցում, իսկ Ա. Եսայանը, Գ. Եսայանի տատիկն է: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բժանմունքում հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր